четверг, 28 апреля 2011 г.

Կապանում Սուրբ Զատկին նվիրված միջոցառումները շարունակվում են

Չնայած արդեն անցել է Սբ Զատիկը, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության` Կապանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակը դեռ շարունակում է երեխաների համար կազմակերպել եկեղեցական սիրված տոնին նվիրված միջոցառումներ: Այսօր շուրջ 130 երեխայի համար տոնական միջոցառում անցկացվեց Եղվարդ գյուղում, որին մասնակցել են նաեւ Դավիթբեկ, Եղեգ եւ Ագարակ գյուղերի դպրոցականները:

Տարբեր համայնքների երեխաները, հանդիպելով իրար, կիսվել են առաջիկայում նախատեսած իրենց դպրոցական ծրագրերով, յուրաքանչյուրը ներկայացրել է օրվա համար պատրաստած իր միջոցառումը, ինչը ուղեկցվել է երգով ու պարով: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Շիրակ Խանոյանը, ով երեխաներին մեկ անգամ եւս ներկայացրել է Սբ Զատիկի խորհուրդը եւ օրհնել նրանց:

«Վորլդ Վիժն»-ի կողմից երեխաներին բաժանվեցին ներկած ձվեր, քաղացրավենիքր: Երեխաների տեղափոխությունը եւ սննդի կազմակերպումն իրականացրել է «Վորլդ Վիժն»-ը: Նմանատիպ միջոցառում կազմակերպությունը երեկ անցկացրել է Աղվանի, Վերին Խոտանան, Օխտար եւ Տանձավեր գյուղերի երեխաների համար:

Իսկ վաղը տոնական միջոցառումներ կլինեն Կապանի ծայրամասային Հալիձոր, Բաղաբերդ թաղամասերի երեխաների համար: Ընդհանուր առմամբ Սբ Զատիկի տոնին նվիրված` «Վորլդ Վիժն»-ի միջոցառումներին կներգրավվի 560 երեխա:

суббота, 23 апреля 2011 г.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Կապանի տարածաշրջանում իր հերթական բնապահպանական ծրագիրն է սկսել “Խուստուփ” ՀԿ-ն, որն այս անգամ անտառվերականգնման նպատակ ունի:Կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն ասում է, որ 90-ականներին Կապանի տարածաշրջանի անտառներում հատված ծառատեսակների մեջ զգալի թիվ են կազմում պտղատու ծառերը: “Դրա արդյունքում էկոհամակարգի շղթան խախտվել է: Թռչունների, վայրի կենդանիների կերը խիստ պակասել է: Վայրի կեռասենիներ, արոսենիներ, կաղնիներ, հատկապես վայրի տանձենիներն են առավել  շատ հատվել, եւ անտառներում պտղատու ծառատեսակների վերականգնումն անհրաժեշտ է, որպեսզի թռչուններն ու վայրի կենդանիները կերի պակասի պատճառով միգրացիայի չենթարկվեն եւ կարողանան պոպուլյացիան շատացնել”, - ասում է բնապահպանը:Անտառվերականգնման աշխատանքների համար տնկիներ ունենալու նպատակով անցած տարվա աշնանը կազմակերպությունն իր տնկարանում ցանել է վայրի տանձենու սերմ, որի առաջին ծիլերն արդեն դուրս են եկել: Ենթադրվում է, որ ցանքսից կլինի 10-12 հազար տնկի, ինչը կբավարարի 100-150  հա անտառվերականգնման աշխատանքների համար:Այս ծրագիրը Խուստուփ ՀԿ-ն իրականացնում է Կապանի անտառտնտեսության հետ համատեղ, քանի որ վերջինս խոստացել է իրականացնել նաեւ տնկիների պահպանումն ու հետագա խնամքը:Վլադիկ Մարտիրոսյանի բնապահպանական ծրագրերը բազմաբովանդակ են: Նա նպատակ ունի շարունակել տարածաշրջանի 4 գյուղական համայնքներում` Շիկահողում, Ծավում, Սրաշենում եւ Ներքին Հանդում անցած տարի իրականացրած “Սնկերի ճանաչման” ծրագիրը, որը կյանքի է կոչել գերմանական GTZ կազմակերպության հետ համատեղ:“Ծրագրի նպատակը բնակիչներին սովորեցնելն է, թե ինչպես թունավոր սնկերը տարբերեն ուտելու սնկերից: Հաճախ դա չիմանալով մարդիկ ստիպված հրաժարվում են օրգանիզմի համար շատ արժեքավոր այդ սննդատեսակից, մինչդեռ մեր անտառները լի են սնկերով: Իսկ այս հարցում սխալվելը կարող է անդառնալի կորուստների հանգեցնել”, - ասում է Վլադիկ Մարտիրոսյանը:Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի մարդիկ, նաեւ` տնային տնտեսուհիներ, որոնց մեծ մասը մասնակցել է սնկի վերամշակմանը, տարբեր տեսակի ուտեստների պատրաստմանը տեղեկանալու համար: Սակայն, ինչպես Վ.Մարտիրոսյանն է նշում, դասընթացներին դպրոցականներ քիչ կային, չնայած նախընտրելի էր նրանց մասնակցությունը, քանի որ հիմնականում սունկ հավաքում են երեխաները, բացի դրանից, նրանց հիշողությունն ավելի ուժեղ է ու մատուցվող նյութի յուրացումն ավելի հեշտ կլինի նրանց կողմից:Երկու ամիս տեւած դասընթացների ընթացքում եղել են նաեւ պրակտիկ աշխատանքներ, չնայած երաշտի պատճառով անտառներում անցած տարի սունկ քիչ է եղել: Ծրագրի շրջանակներում  հրատարակվել է նաեւ նկարազարդ բրոշյուր, որում ընդգրկված են տարածաշրջանում հանդիպող թունավոր սնկերի բոլոր տեսակները, ուտելու սնկերի  5-6 առավել արժեքավոր տեսակներ: “Մեր բնությունը ճանաչելու, պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար շատ ծրագրեր կարելի է իրականցնել, սակայն ծրագրերը ֆինանսավորել է պետք: Առանց դրա այսօր դժվար է արդյունքի հասնել”, ասում է Վլադիկ Մարտիրոսյանը:
Ի՞սկ ինչ անուններ են նախընտրում կապանցիները:http://www.lragir.am/armsrc/pubcorr-lrahos46895.html

пятница, 15 апреля 2011 г.

ES SIRUM EM QEZ...

Ольга Бузова ищет жениха на шоу "Давай поженимся!"


Еще недавно 25-летняя Ольга Бузова хвасталась своими отношениями с состоятельным бизнесменом Андреем Сорокиным, скрывала интрижку с женатым футболистом "Локомотива" Дмитрием Тарасовым и соблазняла рэпера T-killah в провокационной фотосессии. Скитания девушки от поклонника к поклоннику обсуждала вся страна.

Похоже, что популярная блондинка совсем потеряла надежду справиться с поиском спонсора и мужа самостоятельно и обратилась за помощью в программу "Давай поженимся".
- Любая девушка втайне мечтает выйти замуж - я не исключение, - говорит Бузова. - Это ведь очень серьезный шаг. Возможно, самая известная народная сваха Роза Сябитова мне в этом поможет.

Для Оли подобрали соответствующих женихов - один краше другого: диджей, олигарх и банковский работник. Глаза влюбчивой блондики разбегались от разнообразия, а сердце разрывалось от неопределенности.

http://entertainment.ru.msn.com/article.aspx?cp-documentid=157047105