Ծառահատումներ Կապան քաղաքում. հերթական կանաչ գոտում ավտոտնակներ են կառուցվում
Խնդրի մասին բնակիչները փորձեցին ահազանգել քաղաքապետարան, սակայն այստեղից տեղեկացրեցին, որ քաղաքաշինության բաժնի պետը արձակուրդում է, իսկ փոխարինողը տեղում չէ: Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը չի վերընտրվել սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, սակայն, ըստ օրենքի, շարունակում է պաշտոնավարել մինչեւ նոյեմբերի 12-ը:
Ավելորդ է խոսել հանքարդյունաբերական քաղաքի համար կանաչ գոտիների նշանակության մասին: Մինչդեռ դրանք վերջին տարիներին Կապանում ոչ միայն չեն ավելանում, այլեւ բարբարոսաբար ոչնչացվում են` դառնալով առեւտրի տաղավարներ կամ ավտոտնակներ: