четверг, 18 октября 2012 г.

Ծառահատումներ Կապան քաղաքում. հերթական կանաչ գոտում ավտոտնակներ են կառուցվում


 
Կապան քաղաքի կենտրոնական Դավիթ-Բեկ թաղամասի բնակիչներն այսօր առավոտից ականատեսն են բարբարոսական արարքի: Ընդամենը մի քանի րոպեում թաղամաս եկած հսկա տրակտորն արմատախիլ է արել երկու շենքերի միջեւ ընկած կանաչապատ գոտու ծառերի մի մասը` մեկ հսկա թթենի, սոճու տնկիներ, վարդի թփեր, խաղողի որթեր… Եվ անմիջապես տարածված բոթը բնակիչներին գուժել է, որ հերթական ավտոտնակներն են կառուցվում:
Խնդրի մասին բնակիչները փորձեցին ահազանգել քաղաքապետարան, սակայն այստեղից տեղեկացրեցին, որ քաղաքաշինության բաժնի պետը արձակուրդում է, իսկ փոխարինողը տեղում չէ: Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը չի վերընտրվել սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, սակայն, ըստ օրենքի, շարունակում է պաշտոնավարել մինչեւ նոյեմբերի 12-ը:
Ավելորդ է խոսել հանքարդյունաբերական քաղաքի համար կանաչ գոտիների նշանակության մասին: Մինչդեռ դրանք վերջին տարիներին Կապանում ոչ միայն չեն ավելանում, այլեւ բարբարոսաբար ոչնչացվում են` դառնալով առեւտրի տաղավարներ կամ ավտոտնակներ:

Комментариев нет:

Отправить комментарий