Հինգ օր առաջ տեղացած ուժգին կարկուտի պատճառով նռնենու առաջին
ծաղիկը փչացավ Նռնաձորում: Սակայն նռնենին դեռ էլի կծաղկի` 2-3 անգամ, եւ
գյուղացիները հուսով են, որ նռան բերք կլինի, իսկ ահա ծիրանենու բերքի 30
տոկոս կորուստ արդեն ունեն:
«Վերջին հինգ-վեց տարիներին
միշտ այդպես է լինում: Տարվա այս շրջանում կարկուտի բաժին է դառնում գյուղի
բերքի 30, 40, անգամ 50 տոկոսը: Ոչինչ անել չենք կարող, բնություն է:
Հակակարկտային կայաններ որ լինեին, լավ կլիներ, բայց դրա հնարավորությունը
չունենք: Դեռ լավ է, որ կորուստն այդքան է, կարկուտը շատ երկար տեւեց եւ
ուներ ավելի քան 1սմ տրամագիծ», - ասում է գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը:
Նռնաձորցիներն ամեն գարնան հետ սպասում են լավ բերքի: Սակայն այս տարի եւս
հույսերը չարդարացան: Առաջինը գյուղացիներին հուսախաբ արեցին թզենիները,
որոնք այդպես էլ գարնանը չտերեւակալեցին` ամբողջովին ցրտահարվել էին
ձմռանը: Հիմա էլ կարկուտից տուժել են ծիրանենիները: Իսկ խաղողի այգիներ
Նռնաձորում մնացել է ընդամնեը 1 հա:
Տարեցտարի դրանց ծավալների կրճատումը ջրի պակասի հետեւանքով է:
Միակ բանը, որի պակասից չեն բողոքում նռնաձորցիները, օձերն են, որոնք,
գյուղացիների խոսքով, ամռան շոգին մտնում են անգամ տները: Դրանց դեմ
պայքարի միայն մեկ ձեւ ունեն գյուղացիները՝ սպանում են ցանկացած
հանդիպածին: Ամառը դեռ չի սկսվել, սական Նռնաձորում արդեն ոչնչացվել են մեկ
տասնյակից ավելի թունավոր օձեր:
Комментариев нет:
Отправить комментарий