Այս տարվա անցած 6 ամիսներին Սյունիքում արձանագրված հրդեհները երեք անգամ գերազանցում են անցած տարվա ցուցանիշը: Մարզային փրկարարական ծառայության կողմից գրանցված հրդեհի 77 դեպքերից 11-ը եղել է խոտածածկ տարածքներում, որի վնասի չափը հաշվարկվել է 14 մլն 500 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարի այդ վնասը եղել է ընդամենը 1 մլն 750 հազար դրամ:
Մարզային հրդեհային տեսչության պետ Միշա Խաչատրյանի խոսքով, հրդեհներին նպաստում է եղանակի բարձր ջերմաստիճանը, սակայն մեծ է նաեւ մարդկային գործոնը:
“Չգիտես ինչու վերջին տարիներին բնակիչները նկատելիորեն անտարբեր են դարձել եւ սեփական, եւ հանրային ունեցվածքի նկատմամբ: Մինչդեռ անփութության հետեւանքով առաջացող հրդեհների թիվը ավելի մեծ է լինում: Այդ աղետի դեմ պայքարելու համար խիստ անհրաժեշտ է բնակչության աջակցությունը, առավել եւս, որ թափուր աշխատատեղեր ունենք, մասնագետները քիչ են, իսկ փոքր խմբերով հրդեհ մարելը էլ ավելի դժվար գործ է”, - ասում է Մ.Խաչատրյանը:
Ընթացիկ տարում հրդեհների պատճառով մարզում վարչական տույժի է ենթարկվել 34 անձ` 900 հազ. դրամի չափով, մինչդեռ անցած տարի տույժի ենթարկվածները 4-ն էին, գումարի չափն էլ եղել է 100 հազ. դրամ: Հաշվի առնելով, որ կլիմայի գլոբալ տաքացման հետ կապված տարեցտարի շատանում են հրդեհները, հրդեհաշիջման աշխատանքները արագ եւ արդյուավետ կազմակերպելու համար նախատեսվում է Սյունիք մարզում ստեղծել արտակարգ իրավիճակների վարչության երկու հենակետ:
“Մարզի բնակավայրերը գտնվում են իրարից զգալիորեն հեռավորության վրա եւ հրդեհների դեպքում ինչքան էլ օգնությունը շուտ է հասնում, միեւնույն է, այդ ընթացքում հրդեհը իր գործն անում է, ավելի է դժվարանում հրդեհաշիջումը, վնասը մեծանում է: Այդ նպատակով նախատեսել ենք ստեղծել երկու հենակետ` Մեկը Կապանի տարածաշրջանի Շիկահող, մյուսը` Գորիսի Շինուհայր համայնքներում”, - տեղեկացրեց Սյունիքի փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը:
Նորաստեղծ հենակետերին վարչությունը կապահովի հրշեջ տեխնիկայով ու հանդերձանքով, իսկ աշխատակիցների հարցը կլուծվի միջազգային ծրագրերի աջակցությամբ, քանի որ տեսչության ֆիանսական միջոցները սուղ են: Հանրապետությունում այս փորձն արդեն ներդրվել է Արագածոտնի մարզում, որն իրեն արդարացնում է:

Комментариев нет:
Отправить комментарий