Արդեն մի քանի ամիս է դարձյալ հանքարդյունաբերական թափոններով աղտոտվել է Կապանի Սյունիք գյուղի վարչական տարածքով հոսող փոքրիկ գետակը, որի ջրերը գյուղի 5-6 բնակիչներ օգտագործում էին բանջարանոցներն ու այգիները ջրելու նպատակով:
“Արդեն մի քանի տարի է, գետի վրա փոքրիկ լիճ էինք սարքել, ջուրը հավաքվում էր եւ հեշտանում ոռոգումը: Բայց էսպես եղավ` մնալով առանց ջրի ամեն ինչ չորացել է”, - ասում է Սյունիք գյուղի բնակիչ Ֆրունզիկ Զաքարյանը, ով այդքան չարչարանքից հետո մնացել է շուկայի հույսին:
Գյուղացիները կատարվածի մասին ոչ մեկին չեն բողոքել, ասում են, որ բոլորն էլ գիտեն, բայց ոչինչ չեն ձեռնարկում: Ենթադրվում է, որ գետն աղտոտվում է Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հսկա պոչամբարի արտահոսքից, քանի որ շրջակայքում ուրիշ նման տեղ չկա, որտեղից հնարավոր է դեպի այդ ձորը արտահոսք լինի:
Անգամ հիմա, երբ գետակով ջրի փոխարեն ծանր մետաղներով հագեցած կոնցետրատ է հոսում, գյուղի անասունները շարունակում են ջուր խմել այդտեղից: Սակայն այս ամենի մասին պարզվում է, ոչ ոք տեղյակ չէ, համենայն դեպս, այդպես են ներկայանում:
Սյունիքի բնապահպանական տեսչությունը ահազանգից հետո խոստացավ զբաղվել խնդրով: Իսկ գյուղապետ Սամվել Սարգսյանը, չնայած տեղյակ չէր կատարվածից, ասաց. “Մենք գյուղացիներին զգուշացրել ենք, որ այդ ձորում այգիներ չմշակեն, քանի որ երբեմն վթարների պատճառով պոչատարից արտահոսք է լինում եւ այդ ջուրն օգտագործելու համար ոչ պիտանի է դառնում: Հենց դրա համար էլ արգելել ենք: Ձորի ներքեւի հատվածում 100-120 այգի նորմալ օգտվում են ջրից, ոռոգման համակարգն այստեղ միացված է մայր առվին: Գյուղը ոռոգման ջրի խնդիր չունի”:
Սակայն գյուղապետի ու գյուղացիների կարծիքները չեն համընկնում: Սյունիք գյուղում, այնուամենայնիվ, ոռոգման ջրի խնդիր կա: Քանի որ, գյուղացիների խոսքով, ոռոգման ջուրը հիմնականում օգտագործվում է գյուղում գտնվող անասնապահական խոշոր ֆերմայի նպատակների համար, որտեղ էլիտար կովեր են բուծում, իսկ բնակիչները մնում են անձրեւի հույսին:
Այս մասին գյուղացիները վախով են խոսում, իսկ շատերը լռում են, միայն շշուկով ասում են, որ ֆերման ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանինն է…

Комментариев нет:
Отправить комментарий