Երկու օր առաջ փլված Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը կառուցվել է 1966-ին` նախկին դպրոցի տեղում, որը հիմնահատակ քանդվել է 1963-ին` կրակի ճարակ դառնալուց հետո: Սակայն, ինչպես պարզվեց, նոր կառուցված շենքը նույնպես երկար կյանք չունեցավ:
“Չարաբաստիկ տարածք է այս տեղը”, - լսելով դպրոցի պատմությունը ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ դեպքի մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով Կապան ժամանած քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին առաջարկեց դպրոցից քիչ հեռու` նոր տարածքում նոր դպրոց կառուցել, այլ ոչ թե վերակառուցել կիսաքանդ շենքը: Սակայն նման որոշում ընդունելը դեռ վաղ է: Վերջնական որոշումը կլինի 10 օրից` մասնագիտական խմբի եզրակացությունից հետո:
Վթարված դպրոցում շինարարները նախարարին մանրամասն ներկայացրեցին կատարվածը: Ավերված շենքի փլատակներից մասնագետները տեղում եզրակացրեցին, որ շինարարության ընթացքում թույլ են տրվել մի շարք մասնագիտական սխալներ: Դպրոցի հիմնանորոգումն իրականացնող շինարարների խոսքով, շենքի այս հատվածում նախորդ օրը միայն քանդել էին պատի սվաղը ներսից, որից հետո ժամը 17-ին բանվորները տուն էին գնացել, իսկ առավոտյան` ժամը 8 անց 43 րոպեին տեղի էր ունեցել փլուզումը:
Նախարարն ու Սյունիքի մարզպետը բարձրացան կիսաքանդ շենքի հարկերով եւ մանրամասն ուսումնասիրեցին կատարվածը: Նախարարը կարծիք հայտնեց, որ հնարավոր է հին 4 հարկանի շենքի տեղում կառուցվի նոր` 3 հարկանի տիպային դպրոցի` 600 աշակերտի համար: Հաշվի առնելով, որ այս տարվա հունիսի 9-ին մարզում փլվել է նաեւ Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի դպրոցը, նախարարը մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, որպեսզի իրենց տրամադրեն մարզի դպրոցների վթարայնության վերաբերյալ տվյալներ եւ բացի դրանից, հանձնարարել է համապատասխան կառույցներին` մոտ ժամանակներս մարզի դպրոցներում իրականցնել սեյսմակայունության ուսումնասիրություններ:
Մինչ մարզի փլված դպրոցական շենքերի հարցը կլուծվի, ինչը ժամանակի առումով հնարավոր չէ մինչեւ նոր ուսումնական տարին, այդ դպրոցների աշակերտների համար կստեղծվեն բոլոր պայմանները` նորմալ դասապրոցես անցկացնելու համար:
Արդեն որոշված է, որ Տեղ գյուղում աշակերտների մի մասը ժամանակավորապես կհաճախի հարեւան Արավուս գյուղի նորակառույց դպրոց, իսկ տարրական դասարանցիների համար դասապրոցեսը կկազմակերպվի գյուղի բժշկական կենտրոնի տարածքում: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները կհաճախեն քաղաքի թիվ 1 եւ թիվ 6 հիմնական դպրոցներ:

Комментариев нет:
Отправить комментарий