Ձիեր, կովեր, շներ, կատուներ… Սա ոչ բոլոր այն կենդանիների ցանկն է, որոնց կարելի է տեսնել Կապան քաղաքի կենտրոնական թաղամասերում, կանաչապատ տարածքներում, սրճարանների, կարուսելների, ավելի շատ աղբամանների հարեւանությամբ, մի խոսքով` ամենուր:
Կենդանիներն այնպես են վարժվել մարդկանց, մարդիկ էլ կենդանիներին, որ հաճախ իրար չեն էլ նկատում: Ձիերն ու կովերը հանգիստ արածում են քաղաքի կանաչապատ տարածքներում, անհրաժեշտության դեպքում` մեծ հմտությամբ, առանց խանգարելու երթեւեկությունը, անցնում են փողոցը, բարձրանում կամուրջների աստիճաններով, վերջապես տակնուվրա անում աղբամանները եւ աղբը ցրում շուրջ բոլորը:
“Այս հարցում մեր քաղաքը առաջադիմել է, անցած տարի էշեր էլ կային, այս տարի չկան”, - կատակում է մի քաղաքացի: Իսկ էշեր չկան, որովհետեւ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն այս հարցով զբաղվել են: Ամիսներ առաջ մի քանի էշեր միասին թափառում էին փողոցներում եւ հաճախակի հայտնվում մարզպետարանի դիմացի Գ.Նժդեհի անվան հրապարակում: Ոստիկանների ջանքերով կենդանիները տարվել են վարչությունում հատկացված տարածք, գտնվել են տերերը, հանձնվել նրանց ու զգուշացվել, որ կրկնվելու դեպքում կտուգանվեն: Ու կարծես խնդիրը լուծվել է:
Իսկ ինչո±ւ ձիերի ու կովերի համար այդ միջոցները չեն կիրառվում: “Կանենք, դժվար խնդիր չէ, միայն կենդանիների տերերին գտնել է պետք”, - ասում է Սյունիքի մարզային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը: Ընտանի այդ կենդանիների տերերը քաղաքի ծայրամասային թաղմասերի առանձնատների բնակիչներն են: “Ի՞նչ անեմ, ո՞նց պահեմ, գոմում չեն մնում, արածելու տեղ էլ չկա: Ստիպված բաց եմ թողնում, գնում-հասնում են քաղաքի կենտրոն: Ես էլ չգիտեմ, ինչ անեմ”, - այսպես անհիմն արդարանում է տիկին Աշխենը, ում 3 կովերը, հորթի հետ միասին ողջ օրը քաղաքում են անցկացնում ու հաճախ օրերով գոմ էլ չեն վերադառնում:
Իսկ ինչ վերաբերում է շներին ու կատուներին, սրանք իսկական պատուհաս են դարձել եւ բնակիչների, եւ քաղաքապետարանի համար: Եթե կատուներն իրենց վարքով հիմնականում աննկատ են մնում մարդկանցից, ապա շների մասին նույնն ասել չի կարելի: Դրանք երեկոյան ժամերին հաճախ հարձակվում են անցորդների վրա: Շների դեմ պայքարի միակ ձեւը Կապանում շարունակում է մնալ սպանդը, որի համար տարեկան մեկ միլիոն գումար է ծախսում քաղաքապետարանը, սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ տարեցտարի էլ ավելի է բարդանում:

Комментариев нет:
Отправить комментарий