Արդեն 4-րդ տարին է Կապանի Եղվարդ գյուղը հյուրընկալում է սփյուռքահայ երիտասարդ կամավորների, որոնք աջակցում են ֆրանսիական “Երկիր-մշակույթ” կազմակերպության միջոցներով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ու շրջակայքի բարեկարգման աշխատանքներին:
Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը կամավորների 14 հոգանոց խմբին դիմավորել է Երեւանում: Իսկ երբ գյուղ են եկել, այստեղ նրանց համար անակնկալ էին պատրաստել գյուղի երեխաները` տանտիրոջ իրավունքով հյուրերին ընդունելով երգով, պարով, ծաղիկներով ու փուչիկներով:
“Նրանք տեղավորվել են գյուղապետարանի սեփականություն համարվող տան մեջ: Ապահովված են կենցաղային բոլոր պայմաններով, խոհարարները հոգում են սննդի հարցերը` օրական երեք անգամ: Չնայած գյուղը ջուր չունի, սակայն կամավորներն ապահովված են նաեւ անհրաժեշտ քանակությամբ ջրով: Իսկ երեկոյան գյուղի դիսկոտեկում նրանք հետաքրքիր ժամանակ են անցկացնում եղվարդցի երիտասարդների ու երեխաների հետ: Գյուղացիները շատ բարիացակամ են, նրանց ընդունում են, ինչպես իրենց երեխաներին”, - ասում է գյուղապետը:
Կամավորներից 15-ամյա Նոյեմի Սարյանը Կապանի Եղվարդ գյուղ եկել է Ֆրանսիայից: Առաջին անգամ Հայաստանում եղել է 6 տարեկանում եւ շատ բան չի հիշում: “Անցած տարի քույրս` Գայանեն էր եկել Եղվարդ: Նա շատ սիրեց այս գյուղը եւ ամբողջ տարին ինձ միայն այդ մասին էր պատմում: Ես էլ որոշեցի, որ գամ ու իմ աչքով տեսնեմ այս ամենը: Ուրախ եմ, որ եկել եմ, գործը դժվար չէ, նույնիսկ հետաքրքիր է, մի քիչ արեւը տաք է, բայց դա էլ լավ է: Ինձ շատ է դուր եկել Եղվարդը, երկու օր է այստեղ եմ, ընկերացել եմ գյուղի երեխաների հետ եւ արդեն չեմ պատկերացնում` ինչպես պիտի վերադառնամ” - ասում է նա:
Նոյեմին շաբաթ օրերին Ֆրանսիայում հաճախում է հայկական դպրոց: Որոշել է հետագայում տուրիզմով զբաղվել: Նոյեմիի հասակակից Լետիսիա Դեմիրճյանը նույնպես Ֆրանսիայից է:
“Եկել եմ հայրենիքիս օգնելու, ինչը ինձ համար մեծ երջանկություն է: Շատ ուրախ եմ: Երկրորդ անգամն է Հայաստանում եմ, բայց առաջին անգամն եմ Եղվարդում: Աշխատանքը, որ գիտեմ հայերնիքիս օգնելու համար է, ամենեւին էլ դժվար չէ: Ես Ֆրանսիայում դիզայներական գործ եմ սովորում: Հայկական դպրոց չեմ հաճախում, բայց մեր տանը հայրս ու մայրս միայն հայերն են խոսում: Հայերեն գրել կարդալ դեռ չգիտեմ, բայց սկսել եմ սովորել”, - պատմում է Լետիսիան:
Կամավորների աշխատանքային առաջին օրն օրհնեց, նրանց մաղթանքի ու շնորհակալության խոսքեր ասաց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը: Կամավորների խմբի ղեկավար Վահան Քերոբյանն ասաց, որ կամավորները Ֆրանսիայից են, մեկ հոգի Անգլիայից: Այս տարի նրանք եկեղեցու շրջակայքի բարեկարգումից բացի կմասնակցեն նաեւ երկու շաբաթ առաջ Եղվարդի վարչական տարածքում հայտնաբերված դամբարանադաշտում իրականացվող պեղումներին:
Կամավորների այս խումբը Եղվարդում կմնա մինչեւ օգոստոսի վերջը, իսկ հետո նրանց կփոխարինի նոր խումբ:
Եղվարդի 18-րդ դարի եկեղեցին վերականգնվում է 2007-ից: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում է միայն եկեղեցու ջահի տեղադրումը, ցանկապատի ճաղերի ամրացումը, շրջակայքի կանաչապատումը, կկատարվի նաեւ ծառատունկ: Նախատեսված է տնկել բացառապես նռնենիներ: Իսկ օգոստոի 20-ին մեծ շուքով կկատարվի եկեղեցու վերաբացման եւ վերաօծման արարողությունը:
Հետագայում կազմակերպությունը Եղվարդում նախատեսել է մեկ ծրագիր եւս իրականացնել` Թորոս իշխանի գերեզմանը տեղափոխել պատմականորեն իր ճիշտ տեղը` եկեղեցու բակը, որտեղից տեղափոխվել էր խորհրդային տարիներին` կառուցվող ճանապարհին խանգարելու պատճառով:

Комментариев нет:
Отправить комментарий