Առաջիկայում “Դինո գոլդ մայինգ քամփնի” ՓԲԸ-ը կսկսի “Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակում” ծրագիրը, որով խոստանում է ձեռնարկության աշխատողների թիվը 1075-ից հասցնել 1207-ի, իսկ միջին աշխատավարձը դարձնել 260 հազար դրամ: Ծրագիրը նախատեսում է Շահումյանի հանքից տարեկան արդյունահանել ներկայիս 300 հազար տոննայի փոխարեն 600 հազար տ հանքաքար:
Կոմբինատն այսօր աշխատում է իր հզորության 30 տոկոսի չափով: Մինչդեռ այն հնարավարություն ունի մշակելու տարեկան 1 մլն տոննա հանքաքար: Կապանցիների համար օրախնդիր նոր աշխատատեղերի ստեղծումը սական չի կարող մի կողմ թողնել ծրագրի իրականացման հետեւանքով առաջացող բնապահպանական խնդիրները:
“Իրականցվելիք ծրագիրն ունի մի շարք դրական կողմեր, մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցվել է նվազագույնի: Հանքաքարի մշակման արդյունքում նոր լցակույտեր չեն նախատեսվում: Առաջացած լցակույտերի 70 տոկոսը վերադարձվելու է հանք, իսկ մնացածն օգտագործվելու է պոչամբարում: Բացի դրանից, մինչեւ այժմ Նորաշենիկ գետ թափվող հանքաջրերի 70 տոկոսն ուղղվելու է պոչամբար, որտեղ մեխանիկական մաքրումից հետո վերադարձվելու է ֆաբրիկա` որպես շրջանառու ջուր”, - նախագծի հասարակական քննարկման ժամանակ հավաստիացրեցին “Գեոէկոնոմիկա” ՓԲԸ-ը մասնագետները, որոնց կողմից մշակվել է նախագիծը:
Խուստուփ բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն ձեռնարկության պատասխանատուներին առաջարկեց ստեղծել սեփական տնկարան եւ հաճախակի կատարել ծառատնկման աշխատանքներ: Առաջարկվեց նաեւ Կապան քաղաքի շրջակայքով մեկ, մոտ 3-4 հա-ի վրա կանաչ գոտի ստեղծելու ծրագիր:
“Նկատի ունենալով, որ քաղաքում գործում է հանքարդյունաբերական ձեռնարկություն, ինչն անխուսափելիորեն առաջացնում է մարդկանց առողջության վրա ազդող բնապահպանական խնդիրներ, տարիներ առաջ մշակվել է նման ծրագիր, որը սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Իսկ կանաչ գոտու առկայությունը շատ ու շատ խնդիրներ կարող է լուծել”, - ասաց նա:

Комментариев нет:
Отправить комментарий