четверг, 23 июня 2011 г.

Սյունիքում վերընտրվում են ՀՀԿ-ական գյուղապետերը

Այս տարվա ընթացքում Սյունիքի 13 համայնքում անցկացվել են ՏԻՄ հերթական ընտրություններ: Առաջիկայում` օգոստոսի 21-ին Սիսիանի տարածաշրջանի Արեւիս համայնքում եւս տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրություններ:

Մարզի 8 գյուղական համայնքում կայացած համայնքի ղեկավար ընտրություններում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը, որոնց ընտրություններն անցել են առանց մրցակցության: Միայն Կապանի տարածաշրջանի Կաղնուտ համայնքում գործող ՀՀԿ-ական գյուղապետի հետ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է ԲՀԿ-ական թեկնածուն, որն էլ պարտություն է կրել:

Նախորդ տարիներին մարզում եղել են դեպքեր,մ երբ նշանակված համայնքի ավագանու ընտրությունները չեն անցկացվել` բավարար քանակությամբ թեկնածուներ չլինելու պատճառով: Իսկ ավելի շատ են եղել դեպքերը, երբ ավագանու 5 անդամի փոխարեն առաջադրվել եւ ընտրվել է 4 թեկնածու: Սակայն այս տարի ավագանու ընտրություններն անցնում են մրցակցությամբ:

Օրինակ` Քարաշենում ավագանու 5 անդամի համար առաջադրվել էր 7 թեկնածու, իսկ Նորավանում` դարձյալ 5 տեղի համար թեկնածուները 6-ն են եղել: Մինչեւ տարեվերջ Սյունիքի եւս 5 համայնքում կանցակցվեն ՏԻՄ ընտրություններ` Չափնիում, Վաղատուրում եւ Աշոտավանում` համայնքի ղեկավարի, իսկ Նժդեհում եւ Ալվանքում` համայնքի ավագանու:
Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий