Դեռեւս անցած տարվանից Կապանի տարածաշրջանում իրականացվող “Երեխաները եւ իրենց ընտանիքները վայելում են ապահով կյանք եւ առողջ միջավայր” ծրագրի շրջանակներում օրերս Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության կենտրոնում կազմակերպվել էր “Բնապահպանության առաջնորդների ճամբար”, որում ընդգրկվել էին Կապան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղական համայնքների դպրոցների շուրջ 20 աշակերտներ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵԱՀԿ մարզային ծրագրերի իրականացման Կապանի գրասենյակի եւ “Վորլդ Վիժն” բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակի կողմից: Ճամբարի 5 օրերի ընթացքում, որտեղ երեխաները լինում էին օրական 7 ժամ, անցկացվել են բնապահպանական թեմաներով զրույցներ, խաղեր, մրցույթներ, դասախոսություններ, կազմակերպվել են էքսկուրսիաներ:
“Ճամբարականները տեղեկացվել են բնապահպանական խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին, շրջակա միջավայրի պահպանությանը: Եղել են “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ-ում, ծանոթացել կոմբինատի աշխատանքների արդյունքում առաջացող բնապահպանական խնդիրներին եւ դրանց նվազեցմանն ուղղված ձեռնարկության կողմից տարվող աշխատանքներին ու ծրագրերին:
Ճամբարականները եղել են նաեւ “Շիկահող” պետարգելոցում, “Սոսիների պուրակում”, այցելել Կապանի բնապահպանական տեղեկատվական “Օրհուս” կենտրոն եւ այլն: Ճամբարում ձեռք բերած գիտելիքները երեխաները կփոխանցեն իրենց հասակակիցներին”, - ասում է ծրագրի պատասխանատու Լուսինե Սարուխանյանը:
Ըստ նրա, իրականացվող ծրագրի շրջանակներում անցած տարի պատրաստվել եւ Կապան քաղաքում տեղադրվել են սոցիալական արտաքին գովազդ' բնապահպանական թեմայով, նաեւ պատվիրվել է էկոպայուսակների արտադրություն, որոնք այս տարի պետք է վաճառվեն եւ ստացված գումարով աշնանը իրականացվի ծառատունկ: Այս աշխատանքներին ԵԱՀԿ-ին ու “Վորլդ Վիժն”-ին կաջակցի “Դավիթբեկյան ուխտեր” ԵՀԿ-ը:
Սա Կապանում կազմակերպված այս տարվա առաջին էկոճամբարն էր, իսկ երկրորդը մեկնարկեց առաջինի ավարտից անմիջապես հետո` ամերիկյան “Խաղաղության կորպուսի” ֆինանսավորմամբ: Այս էկոճամբարի ծրագրի առաջարկը ներկայացրել են կազմակերպության Կապանի երկու կամավորներ: Ճամբարի 12-14 տարեկան 40 սաներն ընտրվել են մրցույթով` հարցաթերթիկների օգնությամբ, Կապանի թվով 5 դպրոցների 80 աշակերտներից: Ճամբարում երեխաների հետ կաշխատեն 8 կամավորներ, որոնցից 4-ը “Խաղաղության կորպուս”-ից են, 4-ը` “Վորլդ Վիժն”-ից: Այս ճամբարը եւս կաշխատի նույն սկզբունքով, ինչ առաջինը:
Ընթացիկ ամռանը Կապանում կազմակերպված երկու էկոճամբարների արդյունքում տարածաշրջանը կունենա բնապահպանության 60 առաջնորդ- դպրոցականներ:

Комментариев нет:
Отправить комментарий